суббота, 28 мая 2016 г.

Վերջին զանգ 2016

27.05.2016. ՀՀ բոլոր  դպրոցներում  այդ  օրը հնչեց  դպրոցական  <<Վերջին զանգը>>: Զանգ՝ որին  շատ է  սպասել ցանկացած շրջանավարտ: Այսօր հենց  այդ  սպասված  օրն  է: Սակայն  մեր շրջանավարտների  աչքերում տեսնում  եմ,

понедельник, 1 сентября 2014 г.

ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ ՎԱՂԱՏՈՒՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

ԱՅՍՕՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ,ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՂԱՏՈՒՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ ՀՆՉԵՑ ՍԵՊՏԵՄԲԵՐՄԵԿՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳԸ, և ԱԶԴԱՐԱՐԵՑ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ  ՄԵԿՆԱՐԿԸ: ՀՆՉԵՑ ՀՀ ՕՐՀՆԵՐԳԸ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ԲԱՑՎԵՑ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏԸ: ՏՆՕՐԵՆԸ  ԱԶԴԱՐԱՐԵՑ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՍԿԻԶԲԸ, ՆՇԵԼՈՎ ԴՊՐՈՑԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ և ԱՆԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ....ԼԱՎԸ ԱՅՆ Է ՈՐ, 2013-2014  ՈՒՍ ՏԱՐՎԱ 4 ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՑ ԵՐԿՈՒՍԸ  ԸՆԴՈՒՆՎԵԼ ԵՊՀ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ և ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԸ, ԻՍԿ ՎԱՏԸ ԱՅՆ  Է ՈՐ ՏԱՐԵՑՏԱՐԻ ԱՇԱԿԵՐՏ ԹԻՎԸ ԴՊՐՈՑՈՒՄ ՊԱԿԱՍՈՒՄ Է:ԱՆՑԱԾ ՈՒՍ ՏԱՐՈՒՄ 4 ԱՇԱԿԵՐՏ ԱՎԱՐՏԵԼ ԵՆ, ԵՐԵՔԸ ԸՆՏԱՆԻՔՈՎ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է  ՄՈՍԿՎԱ, ԻՍԿ ՄԵԿԸ ԱՎԱՐՏԵԼՈՎ ԻՆՆԵՐՈՐԴ ԴԱՍԱՐԱՆԸ, ՉԻ ՑԱՆԿԱՑԵԼ ՈՒՍՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԻ:ԱՅՍ ՏԱՐԻ ՈՒՆԵՆՔ ՉՈՐՍ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻ: ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱՎ ՆԱև ՓՈԽՏՆՕՐԵՆԸ և ՆՐԱՆՔ ԻՐԵՆՑ ԽՈՍՔՈՒՄ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑԻՆ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ,ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՑԱՆԿԱՆԱԼՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ,ՈՒՐԱԽ ՈՒ ԱՆՀՈԳ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ և ՆՈՐԱՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ:ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՆ՝ ԹԵ՛ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ԹԵ՛ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ՝ ՀԱՏԿԱՊԵՍ ԱՌԱՋԻՆ  ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻՆ,ՆՐԱՆՑ ՑԱՆԿԱՆԱԼՈՎ ՄԻԱՅՆ ՈՒ ՄԻԱՅՆ ԼԱՎՆ ՈՒ ԲԱՐԻՆ:ԹՈՂ ԼԱՎ ՄԱՐԴ՝ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ ՊԻՏԱՆԻ ՄԱՐԴ ԴԱՌՆԱՆ...ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՄ ՁԵԶ ՄԻ ՔԱՆԻ ՆԿԱՐՆԵՐ՝ ՄԱՍՆԱՈՐԱՊԵՍ ԱՌԱՋԻՆ  ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՆԿԱՐՆԵՐԸ:













среда, 27 августа 2014 г.

  Օգոստոսի 26-ին տեղացած անձրևախառն կարկուտը,դրա հետևանքները և <<գերևարված>> մարդիկ

 Երեկ երեկոյան Վաղատուր գյուղում տեղացած անձրևախառը կարկուտը իր հետևանքները ցույց տվեց այսօր:Առավոտյան աշխատանքի գնալիս հազիվ էի գտնում ոտք դնելու տեղ,որպեսզի  սելավների արդյունքում ամբողջ՝ առանց այն էլ անմխիթար ճանապարհների քանդված տեղերում չհայտնվեմ:Գյուղի ներքևում՝ գետի ափին է գտնվում Վաղատուրցի Է. Միրզոյանի բնակարանը:Այն հենց այն տեղում է, որտեղով անձրևների հետևանքով առաջացած  սելավը դարձել էր անկառավառելի: Հանկարծակիի եկած բնակիչները չկարողացան անգամ դապասները փակել, որպեսզի այդ ամենը, ինչ սելավի հետ գալիս էր չլցվեր Է. Միրզոյանի տան բակը:Նրանց հետ զրույցում պարզվեց որ հազիվ են կարողացել պրկել մայր խոզին իր ձագերով:Նրանք նաև ասացին որ ամբողջովին ավազով է լցվել իրենց լոբու,կարտոֆիլի այգին,նրանց պատճառելով մեծ թվով վնաս:Այս տարվա բերք ու բարիքը մնացել է ավազների տակ:Քայլելով նրանց տան բակով հազիվ է ինձ պահում,որ այդ վերևից եկած քարերի մեջ չնկնեմ:Ասեմ որ նրանց բնակարանի աշխարհագրական դիրքից ելնելով,այսպիսի դեպքերը առաջին անգամ չեն:Գրեթե ամեն հորդառատ անձրևի հետ նրանք ախուվախով են լցվում, քանզի գիտեն որ հաստատ առավոտյան չեն կարողանա իրենց իսկ դարպասից այն կողմ անցնել,որովհետեվ այն ամբողջովին ավազով ու քարերով է լցված:Նրանք չգիտեն թե իրենց հույսը ում դնեն,որպեսզի ազատվեն այդ քանդուքարափ վիճակից:Ամբողջ բակը այնպիսի քարերով է պատված, որ անգամ բեռնատար մեքենաները չեն կարողանա հասնել այնտեղ:Հարցը լուրջ է, ու նրանք իրենց ուժերով չեն կարողանա հաստատ այդ տարածքը մաքրել,սակայն մինչև այժմ ոչ մեկ չի ահազանգել,անգամ հարցնելու, թե այդ մարդիկ ինչի կարիք ունեն:Նրանք դիմել են Սյունիքի մարզպետարան ու դեռ պատասխան չկա:Դրանից զատ, գրեթե 15 ընտանիք արտաքին աշխարհի հետ կապից զրկվել են,որովհետեվ ճանապարները այնպես են քանդվել որ ոչ մի տեխնիկա չի կարա անցնի:Հուսով եմ ժողովրդի ձայնը բարձրացնելով ինչ որ մեկը մի բանով կօգնի <<գերևարված մարդկանց>>...
  Ձեզ եմ ներկայացնում լուսանկարներ և վիդեոներ այդ քանդուքարափ վիճակից...